Զինված անձը ներխուժել է Քութայիսիում «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղ․ 12 պատանդ կա

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Քութայիսիում, Շոթա Ռուսթավելիի պողոտայում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղում շարունակվող ոստիկանական օպերացիայի վերաբերյալ, հայտնում է վրացական «Առաջին ալիք»-ը։

Գերատեսչության հաղորդմամբ, ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները մոբիլիզացված են Քութայիսիում, Շոթա Ռուսթավելիի պողոտայում գտնվող բանկի մոտ։

«Հարձակման մասին ծանուցումը ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցներն անհապաղ արձագանքման ռեժիմով շրջափակել են դեպքի վայրի շրջակայքը։ Ներկա պահին տեղում մոբիլիզացված իրավապահները իրականացնում են բոլոր անհրաժեշտ և անհետաձգելի ընթացակարգերը, ինչպես նաև քննչական և օպերատիվ միջոցառումները»,- ասված է հաղորդագրությունում։

Մասնաճյուղում պատանդ է վերցվել 12 քաղաքացի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել