ՌԴ-ի կողմից գրավված Խերսոնում հանրաքվե կանցկացվի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով

Ռուսաստանի կողմից գրավված Խերսոնի շրջանի վարչակազմը որոշել է հանրաքվե անցկացնել երկրամասի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու հարցով, հայտնել է վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։

Ավելի վաղ Խերսոնի մարզի Հանրային խորհուրդը դիմել էր մարզի ղեկավարին՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ ճանաչելու վերաբերյալ անհապաղ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ։

«Խերսոնի շրջանի հարգելի բնակիչներ, հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների և շրջանի բնակիչների դիմումները՝ Խերսոնի մարզի վարչակազմի ղեկավարությունը որոշում է կայացրել հանրաքվե անցկացնել Խերսոնի շրջանը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու վերաբերյալ»,- ասել է Սալդոն։

«Վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը կընդունի հանրաքվեի արդյունքները, և Խերսոնի մարզը կմտնի Ռուսաստանի կազմ՝ դառնալով մեկ պետության լիարժեք սուբյեկտ: Ես վստահ եմ, որ Խերսոնի շրջանի մուտքը դեպի Ռուսաստանի Դաշնությունը կապահովի մեր տարածաշրջանը, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացի դեպի խաղաղ կյանք վերադառնալու ճանապարհին և կլինի պատմական արդարության հաղթանակ», – ասել է Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել