ՀՀ եռաստիճան դատական համակարգը

Հայաստանի Հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգ` առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան:

Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած վճիռները, դատավճիռները կողմը իրավունք ունի սահմանված ժամկետներում բողոքարկել համապատասխան վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ դատարանի որոշումները կարող են սահմանված կարգով բողոքարկվել վճռաբեկ դատարան, որը կարող է կա´մ մերժել բերված բողոքը, կա´մ լրիվ կամ մասնակիորեն բեկանել և ուղարկել նոր քննության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել