Սեպտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենա Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորությունը։ Նա մահացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում։ Երկիրում համազգային ոչ աշխատանքային օր է հայտարարվել։ Հարյուր հազարավոր մարդիկ եկել էին Լոնդոն՝ թագուհուն հրաժեշտ տալու։
Վեսթմինսթերյան սրահ այցելելու համար, որտեղ մի քանի օր հրաժեշտի համար դրված էր թագուհու դագաղը, մարդիկ հերթ են կանգնել ավելի քան տասը ժամ։ Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Վեսթմինսթերյան աբբայությունում, այնուհետև թաղման թափորը շարժվել է դեպի Վինձոր ամրոց, որտեղ թագուհուն կհուղարկավորեն Սուրբ Գեորգի մատուռում։
Սգո միջոցառումներին հրավիրված են օտարերկրյա պետությունների մոտ 500 բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Արարողությանը հրավիրված չեն եղել Ռուսաստանի (նաև Բելառուսի և Մյանմայի) ներկայացուցիչները։