Շինարարությունը սկսելու հիմնական պայմանն այն կատերելու թույլտվություն ստանալն է: Շինարարության թույլտվությունը փաստաթուղթն է, որը հաստատում է կառուցապատողին սահմանված կարգով տրված հողամասում և արդեն կառուցված շենքում, շինությունում որոշակի շինարարական աշխպատանքներր կատարելու իրավունք:
Շինարարություն կատարողը թույտվություն ստանալու համար տեղական ինքնակառավարման մարմնին, իսկ եթե շինարարությունը կատարվում է համայնքի սահմաններից դուրս, հայտը տրվում է մարզպետին:
Համայնքի ղեկավարի անունով ներկայացվող հայտը և փաստաթղթերը ներկայացնլու ժամանակ գյուղապետարանի հաշվառման մատյանում պատասխանատու անձը նշում է կատարում դրանց ընդունման օրվա, հայտին կից փաստաթղթերի մասին:
Կառուցապատողը հայտի գրավոր և հիմնավորված մերժում ստանալուց հետո կարող է համապատասխան փոփոխություններ կատարել մերժված հայտում ու ներկայացվող փաստաթղթերում և կրկին այն ներկայացնել: