Ադրբեջանը հայտնել է Հայաստանի դեմ հարձակման ընթացքում 282 զինծառայողի վիրավորվելու մասին: Ավելի վաղ հայտնել էին, որ արդբեջանական կողմն ունի 79 զոհ։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
—————————
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ողջ օրվա ընթացքում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: Սեպտեմբերի 14-ին թշնամին վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով՝ կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Հայկական կողմի զոհերի թիվը սեպտեմբերի 16-ի դրությամբ 135-ն է: Նախնական տվյալներով վիրավորում է ստացած 7 քաղաքացիական անձ։