Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրվել

Սեպտեմբերի 14-ին նախատեսվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ՝ նվիրված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին երեքշաբթի «ՏԱՍՍ»-ին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում իր աղբյուրը։

«Այո, քննարկումը նախատեսված է վաղը»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Հայաստանը նամակ էր հղել սեպտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահող Ֆրանսիային՝ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել