Պուտինի հրավերով Փաշինյանը և Էրդողանը կմասնակցեն Ուզբեկստանում կայանալիք ՇՀԿ գագաթաժողովին

Թուրքական «CNN Turk» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Շանհայի համագործակցություն» կազմակերպության նիստին: Այն տեղի է ունենալու Ուզբեկստանում սեմպտեմբերի 15-ից 16-ը։

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

Աղբյուրի համաձայն՝ նիստին մասնակցելու են 15 երկրների ղեկավարներ, այդ թվում և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշվում է, որ Էրդողանն ու Պուտինը քննարկելու են հացահատիկի միջանցքի հարցը: Իսկ սեպտեմբերի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Էրդողանը մասնակցելու է Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին:

Սպասվում է, որ  Էրդողանը ուղերձներ կհղի Սիրիայի, արևելամիջերկրական տարածաշրջանի, ինչպես նաև  Հունաստանի վերաբերյալ: Օրակարգում է նաև ՄԱԿ-ի շրջանակներում Թուրքիայի ու ԱՄՆ նախագահների հանդիպումը:

Նշվում է նաև, որ ՄԱԿ-ում Էրդողանը կքննարկի F-16 կործանիչների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զինյալների հարցը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել