Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պաշտոնապես նոր միապետ է հռչակվել Կանադայում։
Միացյալ Թագավորության միապետը նաև Ազգերի համագործակցության ղեկավարն է։ Այն 56 անկախ պետությունների ասոցիացիա է, որտեղ բնակվում է 2,4 միլիարդ մարդ։ Բացի Մեծ Բրիտանիայից, նա կլինի նաև 14 երկրների ղեկավար, որոնց թվում են Ավստրալիան, Անտիգուա և Բարբուդան, Բահամները, Բելիզը, Կանադան, Գրենադան, Ճամայկան, Պապուա Նոր Գվինեան, Սենթ Քիթս և Նևիսը, Սենթ Լյուսիան, Սենթ Վինսենթ և Գրենադինները, Նոր Զելանդիան, Սողոմոնի կղզիները և Տուվալուն։
Հռչակման արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Կանադայի գլխավոր նահանգապետի պաշտոնական նստավայրում՝ Rideau Hall-ում։ Դրան մասնակցել են վարչապետ Ջասթին Թրյուդոն, գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնը, ինչպես նաև կաբինետի նախարարներ։
Շաբաթ ավելի վաղ Չարլզ III-ը պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի նոր միապետ՝ իրավահաջորդության խորհրդի ժամանակ։
Կանադական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ Կանադայում սուգ է հայտարարվել, որը կտևի 10 օր։
Հիշեցնենք, որ Բուքինգհեմյան պալատը սեպտեմբերի 8-ին հայտարարել է, որ Շոտլանդիայում 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ով երկիրը ղեկավարել է ավելի քան 70 տարի։ Արքայազն Չարլզը դարձավ հաջորդ միապետը՝ վերցնելով Չարլզ III անունը։
Լուսանկարը՝