Շաբաթ օրը Չարլզ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր

Շաբաթ օրը Չարլզ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր, հայտնում է Times-ը։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

Ավելի վաղ թերթը գրել էր, որ Չարլզ III-ը թագավոր է հռչակվելու ուրբաթ օրը։

Թերթը պարզաբանել է, որ ուրբաթ օրը թագավորը և թագուհի Կամիլան Բալմորալ ամրոցից կվերադառնան Լոնդոն։ Հավանաբար կեսօրին մոտ Չարլզ III-ը կհանդիպի նորաթուխ վարչապետ Լիզ Թրասի հետ։

Հինգշաբթի օրը Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը ղեկավարել է ավելի քան 70 տարի։

Հիշեցնենք, որ նա գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ Եղիսաբեթ 2-րդը ամենաերկար գահակալող միապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։ 2015 թվականի հունվարի 24-ից հանդիսանում է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։

Իր գահակալման ողջ ընթացքում թագուհին մեկ անգամ չէ որ ենթարկվել է քննադատության, և ոչ միայն միապետության վերացման կողմնակիցների կողմից, այլև հասարակության և բրիտանական զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Սակայն Եղիսաբեթ II-ը կարողացել է բարձր պահպանել բրիտանական միապետության հեղինակությունը և իր ժողովրդականությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել