Ռուսաստանը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ երթուղիների ապաշրջափակման հարցերով

Ռուսաստանը շարունակում է առարկայական աշխատանքը Երևանի և Բաքվի հետ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցերի շուրջ, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ աշխատանքը ենթադրում է կոնկրետ երթուղիների փաթեթային լուծում։

Անդրադառնալով Ադրբեջան-ԵԱՏՄ համագործակցության հնարավոր ձևաչափերին՝ Զախարովան նշել է, որ Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև ցանկացած ձևաչափով երկխոսության զարգացումը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանի համար:

Նա հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի և Ադրբեջանի համագործակցության պոտենցիալը բավականին բարձր է և դա կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել