Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը հայտարարել է, որ Խորհրդային Միության վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը, որը օգոստոսի 30-ին է մահացել, հանցագործ է եղել։
«Նա հանցագործ էր, ով հրամայեց դաժանորեն ճնշել խաղաղ ցույցերը Վիլնյուսում, Թբիլիսիում, Ալմա-Աթայում, Բաքվում և այլ քաղաքներում: Ապաշխարություն չկար։ Թեև մահացածների մասին կամ լավ են խոսում, կամ ընդհանրապես չեն խոսում, բայց այսպիսի հիշողություններ են մնացել։ Դե, ոչ այս անգամ: Միակ դրականն այն է, որ նա ստորագրել է Խորհրդային Միության կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը»,- գրել է Անուշաուսկասը Facebook սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Գորբաչովը մահացել է 92 տարեկանում՝ ծանր հիվանդության հետևանքով։