Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում Է նախկին խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ: Օգոստոսի 31-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում Է Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ, առավոտյան նա ցավակցական հեռագիր կհղի հարազատներին եւ մերձավորներին»,- ասել Է Պեսկովը:
ԽՍՀՄ-ի առաջին եւ միակ նախագահը մահացել Է օգոստոսի 30-ին կյանքի 92-րդ տարում: Պուտինը ՌԴ-ի նախագահի պաշտոնում մի քանի անգամ հանդիպել Է Գորբաչովի հետ, վերջին անգամ նա խորհրդային նախկին առաջնորդին ընդունել Է Նովո Օգարյովոյում 2006 թվականի մարտին՝ քաղաքական գործչի 75-ամյակից հետո հաջորդ օրը: Պետության ղեկավարն ամեն տարի Գորբաչովին շնորհավորանքներ Է հղել ծննդյան օրվա (մարտի 2) առթիվ:
Այս տարի Ռուսաստանի ղեկավարը հեռագրում նշել Է ԽՍՀՄ-ի նախկին ղեկավարի՝ կյանքի հագեցած ուղին եւ մեծ հեղինակությունը, ինչպես նաեւ ընդգծել Է նրա ավանդը սոցիալական, բարեգործական ու լուսավորչական ծրագրերի իրականացման եւ միջազգային հումանիտար համագործակցուցության զարգացման բնագավառում: Մեկ տարի առաջ, երբ Գորբաչովը նշում Էր 90-ամյա հոբելյանը, Պուտինը ԽՍՀՄ-ի առաջին եւ վերջին նախագահին հղած շնորհավորանքում, մասնավորապես, գրել Է, որ նա պատկանում Է «այն վառ, արտակարգ մարդկանց, արդիականության ականավոր պետական գործիչների համաստեղությանը, ովքեր նշանակալից ազդեցություն են գործել հայրենական եւ համաշխարհային պատմության ընթացքի վրա»: