«Թուրքիան աջակցում է Ադրբեջանի արդար գործին»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ելույթ ունենալով Զինված ուժերի օրվա կապակցությամբ բարձրաստիճան սպաների մասնակցությամբ կազմակերպված համաժողովում։
Նախարար Աքարը նշել է, որ «պատմության ընթացքում թուրք զինվորը պահապան է կանգնել հայրենիքին և պաշտպանել նրա շահերը»։
«Մենք աջակցում ենք մեր ընկերների, եղբայրների և դաշնակիցների արդար գործին, մասնավորապես Ադրբեջանի և Լիբիայի, ինչպես նաև աջակցում ենք աշխարհին՝ հաջողությամբ ծառայելով Կատարում, Սոմալիում, Կոսովոյում և Բոսնիա և Հերցեգովինայում՝ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի շրջանակներում»,- ընդգծել է Աքարը։