Կենսաթոշակի ո՞ր մասն է ստանում ընդհանուր տիպի տուն-ինտերնատում խնամվողը

Տուն-ինտերնատում խնամվողը ստանում է կենսաթոշակի ապահովագրական մասը, իսկ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստացողները` կենսաթոշակի 50 տոկոսը:

Խնամվողների հարազատներն ու ծանոթները կարող են այցելել: Եվ հատուկ այդ նպատակով հաստատություններում կան համապատասխան պայմաններ (տեսակցության սենյակ):

Հաստատության ղեկավարի հրամանով խնամվողը կարող է տարվա մեջ առավելագույնը 90 օրով դուրս գրվել խնամքի հաստատությունից՝ իր ազգականներին հյուրընկալվելու նպատակով՝ իր կամ իր ազգականի գրավոր դիմումի հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել