Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Դնեպրոպետրովսկի շրջանի Չապլինո երկաթուղային կայարանի վրա հրթիռային հարձակման ժամանակ 15 մարդ է զոհվել, մոտ 50-ը՝ վիրավորվել։ Այս մասին Զելենսկին հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
«Փրկարարներն աշխատում են։ Բայց, ցավոք, զոհերի թիվը կարող է աճել։ Ահա թե ինչպես ենք մենք ապրում ամեն օր։ Ահա թե ինչպես է Ռուսաստանը նախապատրաստվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս հանդիպմանը»,-նշել է նա։