Ռուսաստանը չի կարող ընդունել այն փաստը, որ ՆԱՏՕ-ն կարող է տեղակայվել Ուկրաինայի տարածքում։ Պատերազմի պատճառների մասին այսպես է խոսել Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ պատերազմի գնալու որոշումն ընդունվել է որպես կանխարգելիչ միջոց, որպեսզի արևմտյան երկրները չկարողանան հարձակվել Ռուսաստանի վրա։
«Մենք չենք կարող հաշտվել այն փաստի հետ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կտեղակայվի Ուկրաինայի տարածքում, և խելագար ղեկավարները կորոշեն, օրինակ, հարձակվել մեր տարածքի վրա», – ասել է Մեդվեդևը: