Մակրոնը հորդորել է պատրաստվել ճգնաժամին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն հայտարարել է, որ ավարտվել է «առատության շրջանը», և ֆրանսիացիներին հորդորել է պատրաստվել ճգնաժամերի տնտեսական հետևանքներին՝ ուկրաինական, կլիմայական, ինչպես նաև սննդի պակասին, մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք անցնում ենք մեծ ցնցումներով… ստիպված ենք լինելու դիմակայել տնտեսական հետևանքներին։ Խոսքն ապրանքների և տեխնոլոգիաների մասին է, որոնք մեզ միշտ հասանելի են թվացել»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։

Միաժամանակ Մակրոնն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի հետևանքների դեպքում խոսքը վերաբերում է ազատության համար պայքարի հետևանքներին, որն «իր գինն ունի և կարող է զոհեր պահանջել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել