Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը հերքել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի առաջիկա հանդիպման մասին պնդումները։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:
«Տեղեկությունները, որ նման հանդիպում տեղի կունենա ՇՀԿ գագաթնաժողովում, չեն համապատասխանում իրականությանը, Ասադին այնտեղ չեն հրավիրել»,- ասել է նախարարը Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում։