Երկուշաբթի՝ օգոստոսի 22-ին, Անկարայի նախագահական համալիրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի կառավարության նիստը, որը տևել է մոտ երեք ժամ, հայտնում է Anadolu-ն։
Հանդիպման ավարտին նախագահ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ. Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է հարցերի լայն շրջանակի՝ գյուղատնտեսությունից ու քաղաքային տարածքներից, տնտեսությունից, կրթությունից մինչև արտաքին քաղաքականություն։
Էրդողանն ընդգծել է հացահատիկային միջանցքի կարևորությունն ամբողջ աշխարհի համար։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետևանքները ազդում են ողջ աշխարհի վրա, Թուրքիան ջանքեր է գործադրել հակամարտությունը կանխելու և խաղաղ համաձայնության հասնելու համար, Անկարան նպատակ ունի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու անձնական հանդիպումը կազմակերպել։
Էրդողանը հիշեցրել է, որ օգոստոսի սկզբին Սոչիում հանդիպել է Պուտինի հետ, իսկ ամսվա կեսերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ այցելել է Լվով, որտեղ հանդիպել է Զելենսկու հետ։
«Մեր նպատակն է համախմբել Պուտինին և Զելենսկիին Թուրքիայում՝ ճգնաժամի արմատական լուծման համար», – ասել է Էրդողանը։