Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 12-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական տարածքում փայտածուխ արտադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ»։
Նշվում է, որ 20-օրյա ժամկետում պետք է իրականացնել մշտադիտարկումը և արդյունքները ներկայացնել Տավուշի մարզպետին։