Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Սերդար Քըլըչին և Թուրքիայի արտգործնախարարությանը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնաց, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցախ ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ։ Նա Twitter-ում գրառում է կատարել և նշել Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչին և Թուրքիայի արտգործնախարարությանը։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գազիանթեպում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Թուրքիայի հարավ-արևելքում երկու առանձին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել