Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցությունների պայման է դրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Թուրքիայի նախագահի հետ եռակողմ հանդիպումից հետո նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման նախապայմանը:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի Դաշնությունը դուրս բերի իր զորքերը Ուկրաինայում իր կողմից վերահսկվող տարածքներից:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ ասել է, որ մտադիր է քննարկել Լվովի եռակողմ հանդիպման արդյունքները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուկրաինայի Լվով քաղաքում օգոստոսի 18-ին տեղի էին ունեցել Ուկրաինայի, Թուրքիայի նախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանակցությունները Զապորոժիեի ԱԷԿ-ի, հացահատիկային գործարքի և այլ հարցերի շուրջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել