Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։
Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։
Որոնողա-փրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է փլուզման, ինչպես նաև հրդեհի մասշտաբների մեծությամբ»,-նշել է նա։
———————
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
- Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
- Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
- Մարատ Շահբազյան
- Սիրարփի Խաչատրյան
- Մարիամ Խաչատրյան
- Հարութ Գարաքյան
- Գագիկ Կարապետյան
- Արտավազդ Հայրապետյան
- Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
- Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
- Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
- Վանիկ Ամիրխանյան
- Անահիտ Խալաթյան
- Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
- Արամ Հարությունյան
- Դավիթ Մխիթարյան
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։
Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։