Հաստանի Հանրապետության Ազգային ժողովն օգոստոսի 22-ից ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպում է երկշաբաթյա անվճար ամառային դպրոց, որտեղ կդասավանդվեն քաղաքագիտական, հասարակագիտական առարկաներ:
Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Դասերի ընթացքում պատգամավորների և մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ կկազմակերպվեն հանդիպումներ, կապահովվի հետաքրքիր, գիտելիքով ու տեղեկատվությամբ հագեցած դասընթաց: Դպրոցի հանդիսավոր փակմանը մասնակիցները կստանան հավաստագրեր:
«Ամառային դպրոցի» դասընթացներին կարող են մասնակցել Ազգային ժողովի կողմից հայտարարված մրցույթի հաղթողները:
Մրցույթի պայմաններն են՝
1. Ներկայացնել համապատասխան փաստաթղթեր՝ առաջադիմության թերթիկ՝ բարձր առաջադիմության, ավարտական դասարան տեղափոխվելու վերաբերյալ, ինչպես նաև ծննդյան վկայական կամ անձնագիր:
2. Մեկ համակարգչային էջի սահմանում շարադրված մոտիվացիոն նամակ՝ «Ինչո՞ւ հենց ես պետք է մասնակցեմ «Ամառային դպրոցին»» խորագրով:
3. Մեկուկես էջի սահմանում էսսե՝ «Ի՞նչ կփոխեի իմ երկրում» վերնագրով:
Հայտերն ընդունվում են մինչև 2022թ. օգոստոսի 18-ը [email protected]
էլեկտրոնային հասցեով:
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 077 958988 հեռախոսահամարով: