2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով քրեական պատասխանատվություն սահմանվեց ծանր վիրավորանքի համար: Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող: Մինչդեռ, պետք է արձանագրել, որ վիրավորանքն ու զրպարտությունը ՀՀ-ում ապաքրեականացվել էին դեռևս 2010 թվականին: Այսպիսով, ստացվեց այնպես, որ Սահմանադրական դատարանը, կոչված լինելով ապահովելու Սահմանադրության գերակայությունը, տուրք տվեց օրենսդիր և գործադիր իշխանությունների քաղաքական շարժառիթներին` ձևավորելով խոսքի ազատության և կարծիքի արտահայտման ազատության իրավունքների սահմանափակման թույլատրելիության վտանգավոր նախադեպ:
Այս մասին հայտնում է «ԼՈՒՅՍ» հիմնադրամը։
Սույն վերլուծությամբ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը փորձել է վեր հանել Սահմանադրական դատարանի որոշման մեջ տեղ գտած խնդրահարույց եզրահանգումները, որոնց վերլուծությամբ փաստվում է, որ թե՛ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, թե՛ Սահմանադրական դատարանի կողմից ծանր վիրավորանքի քրեականացումն արդարացնող իրավական դիրքորոշումներն առաջ են բերում Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատության իրավունքի խախտման խորքային վտանգներ: ։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է նաև հետևյալ հղումով՝ https://bit.ly/3QSPUiv ։