Ամերիկացի դերասան և Ռուսաստանի քաղաքացի Սթիվեն Սիգալն այցելել է, այսպես կոչված, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում գտնվող Ելենովկա գյուղի ավերված կալանավայրը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, իր հեռագրային ալիքում հայտնել է Վլադիմիր Սոլովյովը։
Ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն էլ իր հերթին հայտնել է, որ Սիգալը պատրաստվում է փաստավավերագրական ֆիլմ նկարել Դոնեցկում։