Ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի չգործող ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ակունք գյուղի 36-ամյա բնակիչը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից օդ էր կրակել:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 36-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վարդենիսի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը, նաև ներկայացրել է գազային օդաճնշիչ ատրճանակը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: