Արցախի Իվանյան համայնքի վարչական տարածքում այսօր օդային տագնապի ազդանշան կգործարկվի․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 15:00-ի սահմաններում, ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից, Իվանյան համայնքի վարչական տարածքում, կգործարկվի օդային տագնապի ազդանշան:

Տագնապի ձայնը լսելի կլինի նաև հարակից բնակավայրերում։

Խնդրում ենք խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումական բնույթ է կրելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել