Վրաստանյան ընդդիմադիր լրատվամիջոց TV Pirveli-ի տեղեկությամբ, Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտնվել է մեծ սկանդալի մեջ:
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։
Տեղեկությունների համաձայն՝ դիմորդների ադրբեջաներեն ընդհանուր ունակությունների թեստը նախօրոք արտահոսել է, և դիմորդներն այն նախապես իմացել են քննությունից առաջ։
Ըստ լրատվամիջոցի ռեպորտաժում ներկայացված դիմորդների, այս ամենի մասին է խոսում այն, որ այս տարի ադրբեջանցի դիմորդների շրջանում աննախադեպ բարձր միավորներ են գրանցվել։
TV Pirveli-ի հետ հարցազրույցում՝ Մառնեուլիի ուսանողները փաստոել են, որ քննությունների ընթացքում անխոս անարադարություն է եղել, քանի որ, ըստ նրանց՝ իրենցից վատ սովորող դիմորդները հավաքել են աննախադեպ բարձր բալեր։
Վրաստանի ԿԳ նախարարությունից, ինչպես նաև Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը դեռևս նշվածին պաշտոնապես չեն անդրադարձել: