Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին խորհրդական Անատոլի Չուբայսը դուրս է գրվել Սարդինիա կղզու «Մաստեր Օլբիա» հիվանդանոցից, հայտնում է իտալական La Repubblica թերթը։
«Անատոլի Չուբայսն իրեն ավելի լավ է զգում: Նա դուրս է գրվել օգոստոսի 6-ի առավոտյան»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ թունաբանական հետազոտությունների արդյունքները դեռեւս պարզ չեն, սակայն բժիշկները գրեթե համոզված են Գիլեն-Բարեի համախտանիշի առկայության հարցում։
Թերթի տվյալներով՝ Չուբայսը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ կլինիկաներից մեկում վերականգնողական կուրս կանցնի։
Գիլեն-Բարեի համախտանիշը իմունային համակարգի խանգարում է, որը հանգեցնում է մկանների թուլության, ցավի կամ թմրածության, իսկ ավելի ծանր դեպքերում՝ կաթվածի։