Երկու թեկնածուի անուն հանվել է դատավորների թեկնածուների ցուցակից․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 5-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«2022 թվականի օգոստոսի 4-ին, դռնփակ նիստում, քննարկելով Հանրապետության նախագահի կողմից 2022 թվականի հուլիսի 22-ի թիվ ՀՆ-770-2022 և օգոստոսի 1-ի թիվ ՀՆ-800-2022 գրություններով ներկայացված առարկությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով, 117-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 3-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Մերի Համբարձումյանին և Միքայել Մելքումյանին հանել Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից, Մնացական Հարությունյանին հանել Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից, Լևոն Գրիգորյանին, Տաթևիկ Ստեփանյանին և Պավել Թադևոսյանին հանել Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից:

2. Կարեն Գրիգորյանին և Ռիմա Առաքելյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից:

3. Նաիրա Ավետիսյանին և Սյուզաննա Վարդանյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել