2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 8.2%, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնաճ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.3-1.2% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3%-ով:
2022թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.8% գնաճ և դիզելային վառելիքի 0.4% գնանկում: 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 11.6% և 43.2%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ` 2.9% և 32.8%-ով: