Թանկացել են հացն ու մակարոնեղենը, միսը, պանիրը

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. հուլիսը 2021թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 9.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 1.4% գնանկում:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.5% գնաճ, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 4.3% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում (այդ թվում մայրաքաղաքում) 2022թ. հուլիսին հունիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 5.1-3.9%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Իջևանում:

2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է լոբու՝ 3.2 %, բրնձի՝ 12.7%, հնդկացորենի՝ 28.6%, ոսպի՝ 31.8%, գնաճ, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.1%, 0.5%, 1.0%, 1.4% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 7.5% գնաճ, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 1.6% գնանկում:

2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ ալյուրի գների մակարդակն աճել է 18.0%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ աճել է 0.4%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ գրանցվել է 3.7% գնանկում:

2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կարագի 2.5% գնաճ, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 1.8% գնանկում:

Միաժամանակ, 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ հացի և մակարոնեղենի գներն աճել են 21.2% և 31.3%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 1.2 և 1.5%-ով:

Խոզի և տավարի մսերի գները 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ աճել են համապատասխանաբար 7.1%, և 20.0%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 3.7%-ով:

2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է պանրի 26.2%, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 1.0% գնաճ:

Ձվի գինը 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ նվազել է 20.1%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ արձանագրվել է 2.7% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 0.9%, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 33.7% գնանկում:

2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 21.5% գնաճ, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 8.9% գնանկում:

2022թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 23.78%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.1% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.97 տոկոսային կետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել