Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 4-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն Երևանի համար 72 մսուր-մանկապարտեզում աուդիտ կանցկացվի։
Կարգադրության մեջ ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N 4367-Ա որոշման N 2 հավելվածը՝ 2022 թվականի օգոստոսի 4-ից 12-ը ներառյալ «Երևանի հ.72 մսուրմանկապարտեզ» ՀՈԱԿ-ում իրականացնել 2020-2022 թվականների հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական աուդիտ։
2. «Երևանի հ.72 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Հ.Հակոբյանին (խմբի ղեկավար) և առաջատար մասնագետ Լ.Մելիքսեթյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։