Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում թ կատարել, որում ասվում է․
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին առաջարկեցի թույլ տալ վարչական շրջանի բյուջեում վերաբաշխում կատարել և կառուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից` մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանց, քանի որ այն բացակայում էր և Արցախյան պատերազմներում զոհվածների հարազատները երեկոյան ժամերին մութ ճանապարհով էին ոտքով բարձրանում դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Այսօր արդեն լուսավորության ցանցի կառուցումը հասավ ավարտին։
Երեկ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի և «Երքաղլույս» ՓԲԸ-ի փոխտնօրեն Գարիկ Գրիգորյանի հետ քննարկեցինք բլուրի հարակից օղակաձև ճանապարհահատվածում ցանցի ավելացման անհրաժեշտությունը աշխատանքային 2-րդ փուլով»: