Քաղաքապետի որոշմամբ 3 մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 5-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության 07.27.2022թ. հ.Ն/17061-22 գրությունը` «Երևանի հ.44 մսուր-մանկապարտեզ», «Երևանի հ.50 մսուրմանկապարտեզ» և «Երևանի հ.61 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /այսուհետ՝ Կազմակերպություններ/ շենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթները.

1.Ժամանակավորապես, մինչև հիմնանորոգման աշխատանքների ավարտը, դադարեցնել Կազմակերպությունների գործունեությունը՝ համաձայն հավելվածի:

2.Հանձնարարել Կազմակերպությունների տնօրեններին՝ հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետին զեկուցել Կազմակերպությունների գործունեությունը
վերսկսելու մասին:

3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կազմակերպությունների տնօրենների վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարների վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել