Շուրջ 80 տնամերձ հողամասեր մնացել են առանց ոռոգման ջրի․ պատգամավոր

Ազգային ժողովի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան բաց նամակով դիմել է ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանին, ՏԿԵՆ ջրային կոմիտեի ղեկավար Վահագն Գևորգյանին։

«Արարատի մարզի Վերին Դվին համայնքի բնակիչները ահազանգում են, որ գյուղատնտեսական աշխատանքների համար կարևոր այս շրջանում, նման եղանակային պայմաններում շուրջ 80 տնամերձ հողամասեր մնացել են առանց ոռոգման ջրի։

Կարծում եմ ներկայացրածս խնդիրը և դրա մասին ամփոփ տեղեկատվությունը Ձեզ համար նորություն չէր։

Գտնում եմ, որ այդ հարցին լուծում տալը ձեր անմիջական պարտականությունն է և բխում է բնակիչների շահերից»,-նշել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել