ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումից

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող սադրիչ գործողությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Խորին ցավակցություններն ենք հայտնում զոհված զինծառայողների հարազատներին ու մտերիմներին: Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունների հաղթահարման նպատակով օգտագործել բացառապես դիվանագիտական միջոցները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել