Չինաստանն ինքնաթիռների թռիչքների համար վեց գոտի Է փակել Թայվանի շրջանում

Պեկինը ավիաընկերությունների համար պաշտոնական նախազգուշացում է տարածել Թայվանի մերձակայքի օդային տարածքից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ. նախազգուշացման մեջ «վտանգավոր գոտիներ» են նշվել վեց շրջաններ, հայտնի Է դարձել Bloomberg-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սահմանափակումները մտցվում են տեղական ժամանակով օգոստոսի 4-ի ժամը 12:00-ից մինչեւ օգոստոսի 7-ի 12:00-ն (Երեւանի ժամանակով 08-00): Axion հրատարակությունն այդ որոշումը կապում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցի հետ: Թայվանի ռազմական գերատեսչությունը ՉԺՀ-ին մեղադրել Է «Թայբեյի միջազգային իրավունքը եւ ինքնիշխանությունը խախտելու մեջ», ինչը կապված Է Չինաստանի կողմից հայտարարված մարտական հրաձգություններով զորավարժությունների հետ, որոնք անցկացվելու են Թայվանի շուրջ գտնվող վեց տարբեր շրջաններում:

Global Times-ի տվյալներով, Չինաստանի բանակի վարժանքներն արդեն օգոստոսի 2-ին սկսվել են Թայվանի մերձակայքում: Նաեւ օգոստոսի 3-ին «Ցզեֆանցզյուն բաո» չինական բանակային թերթի մեկնաբանը գրել Է, որ այն պայմաններում, երբ Փելոսին այցելի Թայվան, Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) մի շարք նպատակաուղղված ռազմական գործողություններ կսկսի Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել