Ուկրաինական հացահատիկով առաջին բեռնանավը ժամանել է Ստամբուլ, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Բեռնատար նավը՝ բեռնված եգիպտացորենով, որը երեկ լքել է Ուկրաինայի Օդեսա նավահանգիստը, հասել է Բոսֆորի Սեւ ծովի մուտքի մոտ եւ խարսխվել իրեն հատկացված վայրում»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ովային միջանցքը, որով ընթանում էր նավը, անցնում է Սև ծովի հյուսիս-արևմտյան մասով։ Մարդասիրական գործողությունը կատարվում է ռուս սպաների ակտիվ մասնակցությամբ Ստամբուլի համատեղ համակարգման կենտրոնի կազմում։
Ծովային ճանապարհով ուկրաինական հացահատիկի արտահանման սկիզբը հնարավոր դարձավ հուլիսի 22-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից համաձայնեցված փաստաթղթերի փաթեթի ստորագրումից հետո։