Չինաստանի բանակը Թայվանի ափերի մոտ՝ հյուսիսային, հարավ-արևմտյան և հարավ-արևելյան ջրերում, սկսել է մի շարք ռազմական գործողություններ և վարժանքներ, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Չինաստանի բանակի մարտական հրամանատարության Արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցչին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Օգոստոսի 2-ի երեկոյան ՉԺՀ Արևելյան մարտական հրամանատարությունը մի շարք համատեղ ռազմական գործողություններ է սկսել Թայվան կղզու շրջանում, ինչպես նաև համատեղ օդային և ռազմածովային զորավարժություններ ծովում և օդային տարածքում դեպի հյուսիս, հարավ-արևմուտք և հարավ-արևելք»,- մեջբերվում է հաղորդագրությունում։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երեքշաբթի երեկոյան ժամանել է Թայբեյի Սոնգշան օդանավակայան․ սա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին ուղևորությունն էր կղզի՝ 1997 թվականից ի վեր: Պաշտոնական Վաշինգտոնն ասել է, որ խոսնակն ինքն է որոշումներ կայացնում։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ բողոք է ներկայացրել քաղաքական գործչի այցի դեմ և դատապարտել այն, հայտնել են նախարարությունից։ Նրա ուղեւորությունը լրջորեն խախտում է «Մեկ Չինաստան» սկզբունքը եւ չին-ամերիկյան երեք կոմյունիկեի դրույթները։ Պեկինը նաև կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել Թայվանի խաղաքարտը, որպեսզի փորձի վերահսկել Չինաստանը:
Սպիտակ տունը կարծում է, որ Փելոսիի այցը Թայվան չի եղել Չինաստանի ինքնիշխանության խախտում, մինչդեռ ԱՄՆ վարչակազմը վստահեցրել է, որ «ինքն իրեն թույլ չի տա վախեցնել»։ Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ տարածաշրջանում լարվածության սրման պատճառներ չկան։