Թեհրանը տեխնիկական հնարավորություններ ոնի միջուկային զենքի ստեղծման համար, սակայն այդ խնդիրը դրված չԷ իշխանությունների օրակարգում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին այդ մասին հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին:
«Իրանն ունի ատոմային ռումբի ստեղծման տեխնիկական հնարավորություններ, սակայն այդ ծրագիրը դրված չԷ օրակարգում»,- մեջբերում Է նրա խոսքը Ֆարս գործակալությունը: ԻԱԷԿ-ի ղեկավարը նշել Է, որ Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները միջուկային զենքի ստեղծման ձգտման հարցում հիմքեր չունեն: «Այդ սուտ մեղադրանքներն առաջադրում Է Իսրայելը հակահեղափոխական ուժեի աջակցությամբ, որպեսզի խաբի հասարակական կարծիքին»,- հայտարարել Է նա: Էսլամիի խոսքով՝ «Իրանի եւ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջեւ հաստատվել Է կառուցողական համագործակցություն, որը գործում Է առանց խանգարումների»:
«(Միջուկային ծրագրի զարգացման) մեր բոլոր գործողություններն իրականացվում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում՝ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»,- նշել Է նա: Հուլիսի 22-ին ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայեսլ Գրոսին հայտարարել Է, որ Իրանի միջուկային ծրագիրն զգալիորեն առաջ Է գնացել 2015 թվականից ի վեր: Նրա խոսքով՝ ոչ մի երկիր, որը ռազմական մշակումներ չունի, ուրանը չի հարստացնում մինչեւ 60 տոկոս, ինչպես դա անում Է իրանական կողմը: Սակայն Գրոստին հավելել Է, որ Թեհրանի աստիճանական հրաժարումը միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորություններից դեռ չի նշանակում, թե Իրանն զբաղվում Է միջուկային զենքի ստեղծմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: