Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին երթևեկությունն արգելված է

Գուդաուրիում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 94-րդ կիլոմետրի մոտ, Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռի կործանման պատճառով ժամանակավորապես արգելվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը, հայտնում է Aliq.ge-ն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Տեղեկության համաձայն՝ ճանապարհի նշված հատվածը փակ կլինի մինչև փրկարարական աշխատանքների ավարտը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել