Թուրքիայի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին և Ռուսաստանին մեղադրել է ահաբեկչության դեմ պայքարում անկեղծ չլինելու մեջ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TV100-ի ուղիղ եթերում պատասխանելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերին՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին մեղադրել է այդ պայքարում անկեղծ չլինելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:

«PKK-ն (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն, որը պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական է հռչակված) և այլ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են իրենց սադրանքները: Մենք միշտ ասում ենք, որ ահաբեկչական կազմակերպությունները սպառնալիք են և՛ Իրաքի, և՛ մեզ համար: Իրաքի կառավարությունը չի կարող հաջողությամբ պայքարել ահաբեկչության դեմ: Եթե տեղական ռեժիմը չկարողանա պայքարել ահաբեկիչների դեմ, մենք դա կանենք: »,- ասել է նա։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է տեր կանգնեն Սիրիայի հետ կապված իրենց խոսքին: Նրանք պետք է ահաբեկիչներին դուրս բերեին տարածքից, սակայն դա չեն արել:

Նա ասել է, որ ԱՄՆ-ը դեռ շարունակում է սպառազինությամբ աջակցել ահաբեկիչներին և պետք է բացատրություն տա այս կապակցությամբ:

«PKK և YPG-ն (պաշտոնական անկարան համարում է PKK-ի սիրիական թևը) օգտագործում են երկուսիդ էլ (նկատի ունի ՌԴ-ին և ԱՄՆ-ին.-խմբ)»,-ասել է նա:

«Մենք տեսանք, թե ինչպես են նրանք պայքարում Իսլամական պետության դեմ: Մենք գիտենք, թե ինչպես են նրանց ինքնաթիռով հասցրել Աֆղանստան։ Դա անկեղծ չլինելու նշան է։ Ահաբեկիչը ահաբեկիչ է: PYD-ի և PKK-ի միջև տարբերություն չկա: ԱՄՆ-ը դա բոլորից լավ գիտի։ Նրանց արածն անընդունելի է»,-շարունակելով մեղադրել ԱՄՆ-ին՝ եզրափակել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել