Սալոմե Զուրաբիշվիլին այսօր համաներում է շնորհել 11 դատապարտյալի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր համաներում է շնորհել 11 դատապարտյալի, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նշվում է, որ քրեակատարողական հիմնարկում պատժի հետագա կրումից ազատվել է 10 դատապարտյալ, իսկ մեկ դատապարտյալի պատժաչափը կրճատվել է։

Նախագահի վարչակազմի տվյալներով՝ համաներվածներից մեկը կին է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել