Շաբաթ օրը ռուսական հրթիռները հարվածել են Ուկրաինայի հարավային Օդեսա նավահանգստին, հայտնել են ուկրաինացի զինվորականները: Ուկրաինայի բանակի հարավային օպերատիվ հրամանատարության կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են հրշեջները պայքարում կրակի դեմ անհայտ նավի վրա:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ հարվածը ապացույց է նրան, որ Մոսկվային չի կարելի վստահել վերջերս կնքված հացահատիկի արտահանման հետ կամված գործարքի իրականացման հարցում: