Էրդողանը անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Հուլիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի, Հունաստանի հետ առկա խնդիրների, Կիպրոսի հիմնախդրի, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցեր:

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:

Նիստի ավարտին ընդունված հայտարարության մեջ Հունաստանը մեղադրվել է «սադրիչ գործողություններ իրականացնելու և Թուրքիայի ջրային ու օդային սահմանները խախտելու մեջ»:

Կիպրոսի խնդրի հարցում էլ ևս մեկ անգամ աջակցություն է հայտնվել Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությանն ու նշվել, որ Թուրքիան աջակցում է հարցի՝ 2 առանձին պետությունների տարբերակով լուծմանը:

Ռուս-ուկրաինական հակամարտության հարցում էլ կողմերին հրադադրի կոչ է արվել և նշվել, որ Անկարան շարունակում է ջանքերը հակամարտության դադարեցման և հնարավոր պարենային ճգնաժամը կանխելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել