Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իբրահիմ Ռաիսին սկսել են եռակողմ բանակցությունները; Մինչև մեկնարկը նրանք համատեղ լուսանկարվել են։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
Քննարկման հիմնական թեման Սիրիայում տիրող իրավիճակն է։
Ռաիսիի խոսքով՝ սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի։ Բացի այդ, նա կարծում է, որ երկրի զինված ուժերը պետք է ապահովեն ամբողջական անվտանգությունը Սիրիայի սահմաններին։ Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ին որքան հնարավոր է շուտ հեռանալ տարածաշրջանից։
Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի սիրիացի ժողովուրդն ընտրի զարգացման ուղին՝ առանց արտաքին միջամտության։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ սիրիացիները պատրաստ են բանակցել։
Պուտինը նաև կոչ է արել մշտապես դադարեցնել ահաբեկչությունը Սիրիայում։ Նա մատնանշել է ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությունը երկրում։ Բացի այդ, պետության ղեկավարն ասել է, որ հաջորդ նման գագաթնաժողովը պետք է անցկացվի Ռուսաստանում, որտեղ իրենք ուրախ կլինեն տեսնել այլ նախագահների։