Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկություն է ներկայացրել Ռադա՝ Իրինա Վենեդիկտովային գլխավոր դատախազի պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի խորհրդարանի կայքում, համապատասխան փաստաթուղթը գրանցված է թիվ 7567-ով և արդեն ներկայացվել է խորհրդարանի ղեկավարության և պրոֆիլային հանձնաժողովի քննարկմանը։ Բանաձևի նախագծի տեքստը Գերագույն Ռադայի կայքում այս պահին բացակայում է։